կարևոր
2518 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-18 13:11
Քաղաքական

Ուղիղ մեկ տարի անց «Ժոռ պապը» մեղսագրվող արարքում ճանաչվեց անպարտ․ փաստաբան

Ուղիղ մեկ տարի անց «Ժոռ պապը» մեղսագրվող արարքում ճանաչվեց անպարտ․ փաստաբան

Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ուղիղ մեկ տարի առաջ խաղաղ ցույցի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու կասկածանքով ազատազրկված այնուհետև նաև նույն հոդվածով մեղադրյալի կարգավիճակ ստացած, երեք պատերազմի մասնակից, դաշնակցական Գիորգի Արիստակեսյանը, նույն ինքը «Ժոռ պապը» մեղսագրվող արարքում ճանաչվեց անպարտ, վերջինիս նկատմամբ արդարացնող հիմքով կայացվեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում։