|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Երբ մարդիկ աշխատանքից դուրս են գալիս՝ չի նշանակում, որ նրանցից ազատվում են. այսպես արձագանքեց տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, երբ լրագրողները հետաքրքվեցին, թե ինչու է ՀՀԿ-ն ազատվում իր հին կադրերից:
«Փոխարինվում են մարդիկ, որոնց աշխատանքներին մենք ոգեւորված հետեւում ենք: Թող յուրաքանչյուրը մեր չափ հաջողության հասնի»,- հայտարարեց նա:
Հարցին ի պատասխան, թե նեղացած չէ՞ Սերժ Սարգսյանից, Գագիկ Բեգլարյանը եւս մեկ անգամ կրկնեց իր հայտնի խոսքը` նեղանալը տղամարդու համար չէ:
Լրագրողները նշեցին, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում չարաշահումներ են եղել: Նախկին նախարարը հայտարարեց. «Երբեք չարաշահումներ Հյուսիս-հարավում չեն եղել»:
Ի դեպ, Բեգլարյանը նաեւ տեղեկացրեց, որ առայժմ հանգստանում է` տանը՝ թոռնիկի հետ: