|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Բանակում ընդունված է ասել, որ զինվոր չէ այն զինվորը, որը չի ձգտում գեներալ դառնալու, իսկ Ռոբերտ Քոչարյանը, իր աշխատանքի տարիներին, ավելացրեց հետևյալը՝ «գեներալ չէ այն գեներալը, որը դադարում է հոգով զինվոր լինելուց»՝ ըստ Yerkir.am-ի ասաց գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը Սյունիքում հանրահավաքի ընթացքում։
«Հիմա մենք այստեղ մի թիմով ենք, որտեղ յուրաքանչյուրը իր գործի ղեկավարն է, իր գործի գեներալն է և, միևնույն ժամանակ, իր գործի բանվորն ու զինվորն է։ Մենք բոլորս տրամադրված, մեր ղեկավարի գլխավորությամբ, պատրաստ ենք աշխատանքի հանուն Հայաստանի Հանրապետության։ Մենք գիտենք՝ ինչն է բերել այս վիճակին, անփորձ, ապիկար և մանրախնդիր ղեկավարները, որոնք չգիտեն իրենց գործը, դրա համար իրենց մտքերը իջեցնում են ամենացածր աստիճանի։ Մենք գալիս ենք մի թիմով, որի մեջ բոլորը փորձառու են»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․