Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:
Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ,
Հայաստանի Հանրապետության վարչապետ»։
Գրառմանը հետևել են խիստ քննադատություններ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրել է.
«Հայաստանի սուվերեն տարածքից 40-ից 45 քառակուսի կմ տարածք ամիսներ շարունակ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Արագ կամ դանդաղ արձագանքման ոչ մի ուժ օգնության չեկավ՝ չնայած մեր բոլոր դիմումներին»։
ԱԺ նախկին պատգամավոր ու Փաշինյանի նախկին թիմակից Սոֆյա Հովսեփյանը գրել է.
«Ողբա՜մ զ քեզ, Հայո՛ց Աշխարհ։
ՀԱՊԿ տեղը չգիտեիք, որ ՀՀ սուվերեն տարածք էր մտել ու մինչ օրս դուրս չի գալիս։ Փաստորեն, ձեր համար համաչափ գործողություն է Ադրբեջանի արարքը և այդ տարածքները երբեք հայկական չեն եղել։ Ձեր դիմումն ուշանում էր, թեև դիմելուց էլ ինչ օգուտ, երբ համաձայնեցրել եք Ալիևյն կլինի գործողությունները ։
Սուրբ Ծննդյան օրով մնում է միայն աղոթել, Աստված էլ բեթարից ազատի ...»։
Մեկ այլ օգտատեր գրում է. «Նման քայլը հակասում է մեր երկրի ժողովրդավարական լինելու սկզբունքներին: Հայաստանը իրավունք չունի խառնվելու ժողովրդի արդարացի ընվզմանը: Սա ետ քայլ է ժողովրդավարությունից»։
Մեկ ուրիշն արձագանքել է. «Թշնամուն ՀՀ սուվերեն տարածքում թողելը հեչ, Ղազախստանը մեջ»։
«Փաստորեն ղազախների չափ էլ չկաիք, իրանք սաղ հոդվածները գիտեին ընենց ճիշտ գրավոր դիմել էին, որ տեղում օգնության հասաք։ Ուղակի ամաչում եմ որ իմ երկրի ղեկավարն է սա ասում, աչքիս առաջ տեսած լինելով թե այդ նույն ՀԱՊԿ-ը ոնց էր մեզ ծաղրում։ Հուսով գոնե մեր զինվորներին չեք ծաղրի և չեք ուղարկի ղազախներին պաշտպանելու»,-մեկնաբանել է մեկ ուրիշը։
«Այ Անասուն, հայկական բանակը Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու համար ա, էդ հապկը մեռավ երեսներիս թքելով, ժողովուրդ ուր ա՞ մեր արժանապատվությունը, թողելո՞ւ ենք տղերքին տանեն Ղազախստան, սպանե՞՞ն»,-գրել է մեկ ուրիշը։
Շատերն առաջարկում են «Էրատո» ջոկատին, Փաշինյանն Նիկոլին ու Սիմոնյան Ալենին ուղարկել Ղազախստան։