|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Յուրաքանչյուրը պետք է գիտակցի՝ սա պայքար է հանուն մեր երկրի, սերունդների և ապագայի. Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշի տեղադրման արարողության ժամանակ Yerkir.am-ին տված հարցազրույցում նշեց Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազատության հրապարակում հրավիրել էին բազմահազարանոց հանրահավաք, որը կրում էր «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագիրը: Հանրահավաքի ավարտին մասնակիցները փակեցին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը, որտեղ տեղի ունեցավ Արցախի դրոշի տեղադրման արարողություն:
«Բոլորս տեսնում ենք, թե վերջին տարիներին ինչ աղետի առջև կանգնեցինք այս իշխանությունների ձեռքով: Պետք է ամեն ինչ անենք, որ օր առաջ ազատվենք իրենցից և վերականգնենք մեր արժանապատվությունը»,- նշեց Լևոն Քոչարյանը՝ հավելելով, որ մարդիկ պետք է մի կողմ դնեն այս կամ այն անձի հանդեպ անձնական մոտեցումները և գիտակցեն, որ սա մեր սերունդների վաղվա օրվա, երկրի ապագայի համար պայքար է:
Մանրամասն՝ տեսանյութում: