Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինձ համար ահավոր անհասկանալի է, թե Արայիկ, ի՞նչ է ազգանունը, հա, Հարությունյանը, ի՞նչ կապ ունի կոչումներ շնորհելու հետ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության» պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով երգիչ Ռազմիկ Ամյանի` ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին նվիրված երգին ու դրա մասին ԿԳՄՍ նախարար Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Լրագրողների դիտրակմանը, թե նաև մշակույթի նախարար է, արձագանքեց. «Հա, հետո՞: Եթե Ռազմիկ Ամյանը ՀՀ երրորդ նախագահին երգ է նվիրել, ոչ ոք իրավունք չունի ասելու, որ դա արվել է շահադիտական նկրտումներով և այլն: Լավ է արել, մարդն իր իրավունքն իրացրել է: Թող մտածեն այն մասին, ու իրենց մահվանից հետո իրենց ոչինչ չի նվիրվելու` երգ կամ բանաստեղծություն: Արայիկ Հարությունյանը թող հասնի նրան, որ մի երգ էլ իրեն նվիրեն, հետո նոր կարծիք հայտնի մյուսների երգերի մասին: Դա ի՞նչ ասելու բան է: Ո՞վ է ասել, որ իրենց վերաբերյալ ճառերը բոլորիս դուրեկան են, իսկ մենք շատ լավ գիտենք, թե ում մասին ինչ է խոսվում: Մի առումով վատ է, որ փոքր երկիր ենք, մյուս առումով լավ է` բոլորս բոլորիս գիտենք: Թող ամեն մարդ հայելու մեջ նայի, տեսնի` ինքն ով է, ինչի կարող է արժանանալ պատմության կողմից, նոր ուրիշներին պիտակավորի»:
Պատգամավորը նշեց, որ կոնկրետ մեկին պիտակավորել չի ուզում, բայց չի կարելի մարդկանց ստեղծագործական ազատության սահմանադրական իրավունքը հեգնել ու ասել` ինչու այսինչը ձոնեց այնինչին, այլ չձոնեց ինձ: «Արայիկ Հարությունյանն ավելի լուրջ բաներ պետք է անի: Եթե հայտնվել է սուպերնախարարի աթոռին, պետք է հիշի` ինչի համար է այդտեղ, ու իր անելիքներով զբաղվի, ոչ թե ամբողջ օրը ֆեյսբուքյան գրառումներ անի, թե ինչո՞ւ այսինչը այսինչ բանն արեց, կամ` իրենց նկարեն, զվարճանան: Ամոթ է, պետական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է վերջապես մի օր այս ամեն ինչից առաջ անցնեն ու զբաղվեն բուն գործով»,- շեշտեց Գևորգ Պետրոսյանը: