Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաղթանակի զբոսայգում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախ շնորհավորեց եռատոնի առթիվ, ապա նշեց, որ այսօր հաղթանակի օր է, և կարող ենք ասել նոր հանրապետության առաջին օրն է:
«Մեր երկրում երեկվանից շատ բան է փոխվել։ Այսօր մենք ունենք նոր վարչապետ, երիտասարդները հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու, քան երեկ», - ասաց Արմեն Սարգսյանը։
Հարցին` ինքն է՞լ այդ հույսն ունի, ՀՀ նախագահը պատասխանեց. «Եթե այդ հույսը չունենայի, այստեղ չէի լինի։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, նրա հետ շատ գործնական և հարգալից հարաբերություններ ունեմ։ Իմ ներդրումն անպայման պետք է ունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի, հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում անիմաստ կլինեն այն բոլոր հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ։ Այնպես որ` հույս ունեմ, որ վաղն իսկապես ավելի լավ է լինելու, և կառավարությունն իրեն արդարացնելու է»։
Հարցին` չպե՞տք է դատվեն այն իշխանավորները, ովքեր այսքան տարի թալան են իրականացրել, նախագահը հույս հայտնեց, որ վարչապետը կկարողանա շատ արագ կազմել կառավարություն, և խնդիրների մեծ մասը կառավարությունը կլուծի: «Ինչ վերաբերում է անհատներին, տարբեր անձերի գնահատականին, դա կտա ժողովուրդը և ժամանակը: Ես դատավոր չեմ: Ես ընդամենը ՀՀ նախագահն եմ, որն իր ներդրումը պետք է բերի, որպեսզի այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, լինի օրենքի, օրինակության սահմաններում և Սահմանադրությամբ, սա իմ հիմնական խնդիրն է»,- ասաց նա:
Սարգսյանը հավելեց, որ նախագահը վարչական լծակներ չունի: «Անելու եմ այն, ինչ ինձ տրված է Սահմանադրությամբ: Ես կանգնած եմ լինելու պատի նման, որպեսզի այդ իրավասությունները` օրենքը, օրինակությունը, գործեն: Ցանկացած քայլ պետք է լինի օրենքի սահմաններում»,- ասաց նա: