|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով այսօր կհարցաքննվի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Նրան և միջադեպին մասնակից այլ անձանց երեկ նախաքննական մարմինը ծանուցագիր է ուղարկել:
Որոշ տեղեկությունների համաձայն ՝ իրավապահներն արդեն պարզել են այն անձի ինքնությունը, «ում հարվածներից» Զաքարյան եղբայրները ծանր վնասվածքներ են ստացել: Չի բացառվում, որ հենց այդ անձն էլ ծեծի ողջ պատասխանատվությունը վերցնի իր վրա՝ այդ կերպ փրկելով մարզպետի որդուն` չնայած տուժածների մոր այն պնդումներին, որ որդիներին վնասվածք պատճառողը հենց Տիգրանն է եղել:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Գորիսի Սդղի գյոլ կոչվող տեղանքում: Վիճաբանության ընթացքում վնավածքներ են ստացել Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ և Հարություն Զաքարյանները: