Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ` «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ` 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նա ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած վերքեր:
Շամշյանի տեղեկություններով` Տ. Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը:
«Կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզել է, որ վիրավոր Տ. Շահգալդյանը մինչև վնասվածքներ ստանալը եղել է իր ընկերների, այդ թվում՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի հետ։ Ծաղկաձորից այցելելով «Օջախ» ռեստորանային համալիր՝ այնտեղ ինչ-որ հարցի շուրջ վիճանաբել են միմյանց հետ, այնուհետև Տրդատը սպիտակ գույնի Porsche Cayenn-ով դուրս է եկել «Օջախ» ռեստորանից և ուղևորվել դեպի Երևան։ Արդեն Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի տարածքում, 2 ավտոմեքենաներով սպասել են Տրդատին և նրա գալուց հետո սկսվել է վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ։ Կոտայքի ոստիկանները հայտնաբերել են բոլորին ու քանի որ կռվի մասնակիցները մատնանշել են, որ վիճաբանությունը եղել է «Օջախ»-ում, սակայն դանակահարությունը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում, Կոտայքի մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերը փոխանցվում են ոստիկանության Նոր Նորքի բաժին»,- կարդում ենք կայքում։
Մանրամասները` սկզբնաղբյուրում: