|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Իմ Արցախը» խորագրով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 15.428.777 դոլար գումար: Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:
Կշարունակվեն նաեւ նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:
Նշենք, որ նախորդ տարի «Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն 2015»-ի ժամանակ արձանագրել է 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում, որը բավականին ցածր ցուցանիշ էր:
Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի` «Դեպի Արցախ» կարգախոսով «Հեռուստամարաթոն 2014»-ի ընթացքում հանգանակվել էր 12 399 550 դոլար գումար: