կարևոր
571 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-09 11:43
Հասարակություն

Հայտնի է՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստման համար «Հրազդան» մարզադաշտին որքան գումար կհատկացվի

Հայտնի է՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստման համար «Հրազդան» մարզադաշտին որքան գումար կհատկացվի

Կառավարությունը 2026թ. պետական բյուջեից 63 միլիոն 135 հազար դրամ է հատկացնում «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման նախագծման համար։ Նպատակը տարածքը թեթև ատլետիկայի և պարաատլետիկայի միջազգային չափանիշներին հարմարեցնելն է։

Տեխնիկական զննման արդյունքում տրիբունաների համար սահմանվել են սահմանափակումներ։

Մինչև 2027թ. հուլիսի 23-ը սկսվող խաղերը պետք է հիմնանորոգվեն հանդերձարանները, սանհանգույցները, վազքուղիները և բարեկարգվի տարածքը։

Ժամկետների խիստ սղության պատճառով (նախագծերը պետք է պատրաստ լինեն մինչև 2026թ. հոկտեմբեր), գնումը կատարվում է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Հատկացված գումարից 61 միլիոն դրամը կուղղվի նախագծմանը, իսկ 2.135 միլիոն դրամը՝ փորձաքննությանը։