Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար: Մայիսի 19-ի տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է օպերատիվ շտաբի միջոցով փոխանցվել հասցեատերերին. հայտնում են ԼՂՀ կառավարությունից:
Շտաբի կողմից պահեստավորված ապրանքները դասակարգվել են ըստ խմբերի և տրամադրվել Պաշտպանության բանակին, սահմանամերձ համայնքներից տեղահանված բնակչությանը, հիվանդանոցներին ու ռազմական հոսպիտալներին և սահման մեկնած կամավորների ընտանիքներին:
Շտաբի պահեստներից արդեն դուրս է եկել ստացած աջակցության հիմնական մասը, մասնավորապես՝ 10,293 տուփ, 10,775 արկղ և 175.94 տոննա սնունդ, ավելի քան 163,482 շիշ ըմպելիք, մոտ 278,180 տուփ և 442 արկղ ծխախոտ, 6,179 անկողնային պարագաներ և այլն:
Կից փաստաթղթերով ներկայացնում ենք մինչև մայիսի 19-ը ստացված նյութական աջակցությանմուտքի և ելքի վերաբերյալ մանրամասն հաշվետվությունները:
Մի շարք կազմակերպություններ և անհատներ Արցախին են նվիրաբերել նաև ավտոմեքենաներ, որոնք փոխանցվել են հիմնականում Պաշտպանության բանակին: Ավտոմեքենաների նվիրատվության հաշվետվությունը կցվում է ստորև՝ նվիրատուների ցանկը և բաշխման ցանկը: