Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
2010թ. սեպտեմբերի 22-ին Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքի տանիքը հերթական անգամ այրվեց: Առաջին անգամ շենքում հրդեհ էր բռնկվել մայիսի 22-ին, ինչի հետևանքով հրդեհվել էին գրասենյակի տանիքը և երկրորդ հարկը: Այսօր ՀՀԿ շենքն ամբողջությամբ, լուրջ ձևափոխումներով վերանորոգված է. գրում է «Ժողովուրդը»:
Թերթն արդեն տևական ժամանակ է` փորձում է պարզել, թե որքան գումար է ծախսել ՀՀԿ-ն նոր շենքի վերանորոգման համար, բայց իշխող կուսակցության ներկայացուցիչները, մեկը մյուսի վրա գցելով, չեն ցանկանում հայտնել այդ տեղեկությունը:
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը թերթի հետ զրույցում նշել է, թե դա իր գործը չէ. «Դրա հետ ես ի՞նչ կապ ունեմ, դիմեք ՀՀԿ կազմակերպչական գործերի ղեկավար Ռուբիկ Թադևոսյանին»:
Իսկ Ռ. Թադևոսյանն էլ թերթի հետ զրույցում նշել է, որ ինքը տեղյակ չէ: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն գաղտնի պահում ծախսված գումարների չափը: