|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին` էլեկտրաէներգիայի և գազի սակագներն իջեցվում են հունվարից ու փետրվարից, այսինքն` ձմեռը կիսվելուց հետո, ինչո՞ւ ավելի վաղ չարվեց դա, ասաց. «Օրենքով` վեց ամսից շուտ մենք իրավունք չունենք սակագին փոխելու, միայն օրենքի խնդիրն է: Մենք շատ ենք ուզեցել ավելի շուտ իջեցնել սակագինը, բայց օրենքի խնդիրն է: Օրենքի այդ դրույթը նրա համար է /վեց ամիսը մեկ կարող է սակագին փոխվել/, որպեսզի ստաբիլություն ապահովվի: Հիմա սակագինը, ճիշտ է, նվազում է, բոլորս ուրախանում ենք բայց պատկերացնենք` եթե հակառակը լիներ, եթե օրենքի այդ կետը չլիներ կարող էր հաճախակի բարձրանալ սակագինը: Օրենքի նպատակը կոնկրետ այդ ստաբիլությունը ապահովելն է, և եթե օրենքն այլ բան նախատեսեր, մենք ամեն ինչ կանեինք, որպեսզի ավելի շուտ այդ նվազեցումը լիներ: Զուտ օրենքի խնդիրն է»: