|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
2014-ին ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել մշակութային տարբեր ենթակառուցվածքներում օրենքների մշակմանն ու ստեղծմանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ բոլոր ուղղություններով մշակվում են օրենքներ, վերջինը գրադարանների մասին օրենքի` կյանքի կոչումն էր:
«Թանգարանային ոլորտը մեկն է այն մշակութային ոլորտներից, որը նույնպես չունի օրենք, դրա հետ կապված էլ մի շարք խնդիրներ են առաջ գալիս: Մենք զբաղվում ենք այս հարցով և մշակել ենք մի օրենքը, որն արդեն ներկայացրել ենք կառավարությանը»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ կինոյի մասին օրենքը նույնպես ստեղծվել է, այն առաջիկայում կներկայացվի կառավարությանը: