կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-15 22:53
Արցախ

Իրավիճակը շարունակում է մնալ ծանր. հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր. Արծրուն Հովհաննիսյան

Իրավիճակը շարունակում է մնալ ծանր. հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր. Արծրուն Հովհաննիսյան

Իրավիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ  Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս բոլոր հատվածներում։ Գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացումներ տեղի են ունենում, սակայն առավոտները նորից վերսկսում են հարձակումները»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր. «Հատկապես հետեւակ, անդադար գրոհ, անդադար հրետանային կրակ եւ օդուժի տարբեր միջոցներ»։