|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի Լիսագորի հատվածը մաքրվել է հակառակորդի դիվերսիոն խմբերից:
Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Չնայած երեկ Բերձորի ճանապարհը Լիսագորի հատվածում, որը կարող էր վտանգ ներկայացնել, այսօր մեր ստորաբաժանումների կողմից այն մաքրվել է, և համապատասխան պարեկություն է իրականացվում: Բայց քաղաքացիական անձանց համար այդ ուղղությունն անվտանգության նկատառումներից ելնելով դեռ փակ է, քանի որ կարող են հրետակոծել, դիվերսիոն խմբերը որոշակի վնաս պատճառեն»,-նշեց նա:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական կողմից փորձել են մատակարարումներ բերել մեքենաներով և ճեղքում իրականացնել, բայց մի քանի մեքենա խոցվել է, այդ թվում` անձնակազմով բեռնված, և թշնամին այդ ուղղությունից հետ է շպրտվել: