կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-23 18:06
Քաղաքական

Բավական ծավալով զենք-զինամթերքի ձեռք բերման անակնկալներ կունենանք. Արծրուն Հովհաննիսյան

Բավական ծավալով զենք-զինամթերքի ձեռք բերման անակնկալներ կունենանք. Արծրուն Հովհաննիսյան

Ակնհայտ է, որ 1-1.5 տարի է, չհաշված որոշակի կարճատև սրացումները, որոնք նույնիսկ չի կարելի անվանել դասական, քանի որ տեսել ենք ավելի լուրջ սրացումներ, առաջնագծում ունենք հիմնականում կայուն վիճակ. «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. վերջին միտումներ» թեմայով քննարկումների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դա և՛ երկու երկրների ղեկավարների բանավոր պայմանավորվածությունն է, և՛  ուժային բալանսի հստակեցումն է, և՛ ինժեներական աշխատանքների ստաբիլացումն է: Այսինքն՝ ընդհանուր համակարգում ունենք բավականին հանգիստ երկարաժամկետ փուլեր, ինչը կարևոր է մեզ համար, քանի որ թույլ է տալիս զբաղվել մարտական պատրաստության կոնկրետ գործընթացներով: Իհարկե, տեսնում ենք Ադրբեջանի ԶՈւ-ի՝ միայնակ, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ-ի հետ համատեղ զորավարժությունների որոշակի ինտենսիվացում կամ դրա ներկայացում: Ասել է թե՝ ունենք համեմատաբար հանգիստ վիճակ, բայցև շարունակական պրոցես՝ պատրաստվել կոնկրետ մարտական գործողությունների` Ադրբեջանի պարագայում: Բացի այս` ունենք նաև դրան ուղեկցող մշտական գործընթաց, այսինքն՝ սպառազինությունների ձեռք բերում, հռետորաբանություն, թեպետ հռետորաբանության առումով  ունենք որոշակի թուլացում և նվազում»,- նշեց նա:

Ըստ Արծրուն Հովհաննիսյան` Հայաստանի և Արցախի զինված ուժերը ևս իրենց մշտական գործառույթների իրականացման փուլում են՝ մարտունակության բարձրացում, զորավարժություններ, զինամթերքի ձեռք բերում: «Դեռ ամիսներ առաջ մենք հայտարարել ենք բավական ծավալով զենք-զինամթերքի ձեռք բերման մասին: Երեկ նախարարը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ զենք-զինամթերքի ձեռք բերման անակնկալներ կունենանք, որը մշտական գործընթաց է: Այսինքն՝ շարունակում ենք համարել, որ ԶՈւ մարտունակության բարձրացումը խաղաղության պահպանման լավագույն երաշխիքն է»,- ընդգծեց  պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը: