| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացևել էինք, որ երեկ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր տանն ընթրիքի էր հրավիրել ՀՀ մշակույթի նախկին նախարարներին:
Yerkir.am-ի հետ զրույցում բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը նշեց, որ նման քայլը` ընթրիքի սեղանի շուրջ հավաքել բոլոր նախարարներին ու զրուցել ոլորտի մասին, շատ դրական է գնահատում:
«Մենք քննարկեցինք մի շարք հարցեր, մասնավորապես` խոսք գնաց մշակույթի պետական կառավարման շարունակականությունից, այսինքն` երբ նոր նախարար է նշանակվում, չպետք է ընդհատվեն նախկինի սկսած գործերը: Ամիրյանն ասաց, որ հենց այդ իսկ պատճառով էլ ուզում են նախարարների խորհուրդ ստեղծել, որպեսզի քննարկվեն ոլորտի խնդիրներն ու անելիքները»,- ասաց Հակոբ Մովսեսը:
Նա նշեց նաև, որ այժմ մշակույթի ոլորտում իր համար գլխավոր հարցը հետևյալն է` արդյո՞ք մշակույթը պետական կառավարման կարիք ունի, եթե ունի, ի՞նչ ձևաչափով պետք է այն կյանքի կոչվի: