Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 4-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է հայ-չեխական համատեղ արշավախմբի անդամներին: Պատվիրակության հայկական կողմը ներկայացրել է արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ողջունել է հյուրերին և կարևորել բնագավառում միջազգային համագործակցության փորձը: Նախարարը բարձր է գնահատել այս ոլորտում հայ-չեխական համատեղ ծրագիրը և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հնագիտության ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:
Նշենք, որ հայ-չեխական արշավախմբի աշխատանքները մեկնարկել են 2016 թվականի սեպտեմբերին, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև 2015 թվականին ձեռք բերված համաձայնությամբ: Արշավախմբի նպատակն է ՀՀ Արմավիրի մարզի հնագիտական հուշարձաններում իրականացնել գեոֆիզիկական հետազոտություններ: Այս տարվա հետազոտություններն ընդգրկում են Արմավիրի մարզի մի շարք հնավայրեր («Խանջյան բլուր» և «Աղվեսի ղռեր» բնակատեղիներ, Լեռնամերձի հնագիտական համալիր, Արգիշտիխինիլի և Հին Արմավիր քաղաքատեղիների միջև ընկած տարածք):