|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Հրապարակը» գրում է.«Պարզվում է՝ ՀՀԿ-ականի կարգավիճակում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իրեն շատ լավ է զգում: Երբ մեր լրագրողը հետաքրքրվել է, թե հանրապետականի կարգավիճակն ինչ է փոխել իր կյանքում, մանավանդ բոլորը հիշում են, որ նախարար նշանակվելու առաջին օրերին անկուսակցական Ամիրյանը բարձրաձայնում էր ՀՀԿ-ական դառնալու ցանկության բացակայության մասին, նա ասել է. «Շատ լավ եմ ինձ զգում՝ ստեղծագործական վերելքի մեջ»: Ապա մանրամասնել է. «Ես կիսել եմ պատասխանատվությունն իմ թիմակից ընկերների հետ և կարծում եմ, որ դա ճիշտ է, և պետք է վերցնեի քաղաքական պատասխանատվություն»: Իսկ ինչ է փոխել կուսակցականի կարգավիճակը նախարարի կյանքում: «Փոխվել է, քաղաքական պատասխանատվություն է եկել իմ կյանք, իմ իրականություն»: Չի՞ կարծում, որ վարկաբեկվել է: «Կարծում եմ՝ ոչ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: