|
Փոխարժեքներ
10 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և խորհրդական Արսեն Գրիգորյանը «Դիրքապահ» միավորման նախագահ Մանուէլ Մանուկյանի ուղեկցությամբ երեկ այցելեցին ապրիլյան քառօրյա պատերազմի այն մասնակիցներին, որոնք առողջության վերականգնողական փուլում են։
Հուզիչ և անմիջական հանդիպում, որի ընթացքում նախարարը մեկ անգամ ևս իր և բոլորիս երախտիքը փոխանցեց տղաներին։
ՀՀ մշակույթի նախարարության և քառօրյա պատերազմի մասնակիցների «Դիրքապահ» միավորման նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ քառօրյա պատերազմի մասնակիցներին բարոյապես և ֆինանսապես աջակցելու, վերականգնողական նոր կենտրոնի շինարարությանը գումար հատկացնելու նպատակով։