Երեկ` նոյեմբերի 20-ին, Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով տուժել է երկու երիտասարդ: Բախվել են «Opel Astra G» մակնիշի 35CA625 և «Toyota Voxy» մակնիշի 08QQ208 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Yerkir.am-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նյարդավիրաբույժ Կարեն Բեկչյանից տեղեկացավ, որ ավտովթարից տուժած երիտասարդներից` 21-ամյա Սուրեն Մանուկյանը Վանաձորի ԲԿ-ից ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է իրենց մոտ, իսկ մյուս երիտասարդը՝ Արեն Ավետիսյանը, այժմ գտնվում է Վանաձորի բժշկական կենտրոնում, նրա վիճակը միջին ծանրության է:
Բեկչյանի խոսքով՝ Սուրեն Մանուկյանը ստացել է պարանոցի ողերի կոտրվածք: