|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն հայտնել ենք, որ Երևանում փետրվարի 28-ի լույս 29-ի գիշերը կրակոցներ են հնչել, որոնց արդյունքում հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ: Պարզվել է, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշի բնակիչ Արթուր Գևորգյանն է:
Բժշկական կենտրոնից Yerkir.am-ին հայտնեցին, որ երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է: «Միացված է արհեստական շնչառության սարքին: Ստացել է 7 կրակոց վերջույթների և որովայնի շրջանում: Վիճակը ծայրահեղ ծանր է»,- հայտնեցին բժշկական կենտրոնից: