կարևոր
868 դիտում, 53 րոպե առաջ - 2026-10-25 08:55
Հասարակություն

Ողբերգական ավտովթարից մահացածները ամուսիններ են․ տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ողբերգական ավտովթարից մահացածները ամուսիններ են․ տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները։ Նրանք 7, 10 և 13 տարեկան են ու «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քիչ առաջ Առողջապահության նախարարությունից հայնեցին, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ:

Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։

Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։