| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երևանի Թերլեմեզյան 3 հասցեում գտնվող «Պատանի լրագրողների» դպրոցում հոկտեմբերի 19-ին դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը: Ըստ նրա՝ Սահակյանի մոտ որոշակի դինամիկա է նկատվում, տղայի վիճակը հարաբերական կայուն է: Գրիգորյանը հայտնեց, որ Սահակյանը դեռ երկար կմնա վերակենդանացման բաժանմունքում: «Տղայի մոտ թեև գիտակցության էլեմենտներ են նկատվում, բայց նրան պարբերաբար քնեցնում են (դեղորայքային քուն)»,- ասաց նա:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 23.20-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «ձախ կրծքավանդակի և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բժշկական օգնության է դիմել 1994թ. ծնված Լևոն Սահակյանը։ Տուժածը հայտարարել էր՝ նախկին Շիրակ հանրախանութի մոտ վայր է ընկել: Նախնական տվյալների համաձայն՝ երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառվել է Թերլեմեզյան 3 հասցեում: Կատարված զննությամբ նշված հասցեի բակում և դպրոցի ներսում հայտնաբերվել են արյունանման հետքեր, իսկ դպրոցի տնօրեն Վ.Ղազարյանի աշխատասենյակում՝ արյունանման հետքերով ծալովի դանակ։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, և սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վ.Ղազարյանը։ Նշենք, որ Ղազարյանը «Վան» հեռուստաստուդիայի տնօրենն է:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ղազարյանի և Սահակյանի միջև վիճաբանության և դրան հաջորդած դանակահարության պատճառը եղել է Լևոնի նշանածին աշխատավարձ չվճարելը: Տեղեկություններ կան, որ հենց այս հարցով էլ Լևոնը գնացել էր նշանածի տնօրենի՝ Վահան Ղազարյանի մոտ: