Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին Արցախում ականապայթյունային վիրավորում ստացած` ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Խաչատրյանին տեղափոխել են Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն: Նա այժմ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնեց, որ զինծառայողը բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել, վիրահատվել է, վիճակը ծայրահեղ ծանր է:
Ասատուրյանի խոսքով՝ կասկածներ կան, որ Խաչատրյանը նաև սրտի վնասվածքներ է ստացել, և դա է եղել նրան սրտաբանական տեղափոխելու պատճառը:
Նա հայտնեց, որ վերջին օրերին հակառակորդի գործողությունների հետևանքով Արցախում վիրավորված մյուս երկու զինծառայողների վիճակը կայուն է, դեռևս հայտնի չէ ՝ նրանց կտեղափոխե՞ն Երևան, թե՞ ոչ:
Նշենք, որ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը լարված է: Հակառակորդը շարունակվում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ իրենց պատժիչ գործողություններով ճնշելով հակառակորդի նախահարձակ ակտիվությունը: