|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայտնել ենք, որ երեկ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 44/3 շենքի մոտակա ավտոտնակում ինքնաշեն հրազենով գլխին է կրակել 29-ամյա Ս. Ա.-ն: Նրան անմիջապես հոսպիտալացրել են: Նախնական տեղեկություններով` երիտասարդը փորձել է ինքնասպանություն գործել, արարքից առաջ նա սեղանին նամակ է թողել, որում նշել է նման քայլի դիմելու պատճառները:
Yerkir.am-ի հետ զրույցում «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տուժածն անգիտակից վիճակում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքի համար:
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ` ժամը 19.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի ավտոտնակներից մեկում 29 տարեկան երիտասարդը ցանկանում է ինքնասպան լինել: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում 1987 թ. ծնված Ս. Ա.-ը քունքին ստացած հրազենային վնասվածքով շտապօգնության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: