|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը Թուրքիայում ցույցերի պատճառ է դարձել:
Ըստ Yeni Safak-ի՝ Թուրքիայի տարբեր քաղաքներում անցկացված ցույցերի ընթացքում «Եթե Երուսաղեմն ազատ չէ, աշխարհը բանտարկված է», «ԱՄՆ, Ադանայից դուրս եկ» և նմանատիպ հակաամերիկյան այլ գրություններով պաստառներ են պարզվել՝ բողոքելով Թրամփի որոշման դեմ:
Ցույցերից մեկն էլ կազմակերպվել է Ստամբուլում՝ ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ։ Ցույցի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտելու համար շենքի ուղղությամբ տարբեր իրեր են նետել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հանդես է եկել պատմական հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: