Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հոկտեմբերի 26-ին նախանշված ՀՀԿ համագումարին կհրավիրվեն ներկայացուցիչներ շուրջ 10 կուսակցություններից՝ այդ թվում «Եդինայա Ռոսիա»-ից, Չինաստանի կոմկուսից ու ԵԺԿ-ից, ՀՀԿ-ի Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերվում է հարցին, թե ՀՀԿ համագումարում նախագահի թեկնածուների անուններ կան, թե ոչ, Շարմազանովը պատասխանեց. «Կուսակցության նախագահ է վերընտրվելու Սերժ Սարգսյանը: Կարծում եմ՝ դուք լուսնից չեք իջել, որ մտածեք այլ բան: Ե՛վ կուսակցության շարքերի պահանջն է դա, և՛ ցանկությունն է դա: Մենք հպարտ ենք, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ ենք, հպարտ ենք, որ կուսակցությունը ունի նման լիդեր: ՀՀԿ-ն մեկ լիդերի կուսակցություն է և մնալու է մեկ լիդերի կուսակցություն: Այդ լիդերը Սերժ Սարգսյանն է»։
Ինչ վերաբերվում է Վարչապետ Կարեն Կարապետյանի եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ՀՀԿ-ին անդամակցելու հարցերին, ապա Շարմազանովը կրկին ասաց, որ պետք է չէ բացառել վարչապետի անդամակցությունը կուսակցությանը, իսկ նախարարի Հանրապետական դառնալու հարցն ընդամենը տեխնիկական խնդիր է, քանի որ Վիգեն Սարգսյանն արդեն իսկ հայտարարել է իր այդ ցանկության մասին։