կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-06 18:17
Քաղաքական

Դուք հիմա իսկապե՞ս կարծում եք, որ դատավորներին չեք ստիպում «կամավոր» ընտրել թոշակի տարբերակը.Արսեն Բաբայան

Դուք հիմա իսկապե՞ս կարծում եք, որ դատավորներին չեք ստիպում «կամավոր» ընտրել թոշակի տարբերակը.Արսեն Բաբայան

Քաղաքական իշխանությունը ցույց է տալիս, թե չի հասկանում ևս մի կարևոր խնդիր, որ առաջացրել են: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում  է արել իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

«ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի կամավոր անցնելու մասին օրենքը գործում է մինչև այս ամսվա վերջ: Այսինքն՝ ՍԴ դատավորները դեռ երկար ժամանակ ունեն որոշելու, թե արդյոք ցանկանում են անցնել վաղաժամ թոշակի: Իսկ այդ ընթացքում ի՞նչ է անում քաղաքական իշխանությունը․ նախաձեռնում է սահմանադրական փոփոխությունների այնպիսի հանրքավե, ինչով ակնհայտ է դառնում, որ ՍԴ դատավորներին պարտադրվում է «կամավոր» անցնել կենսաթոշակի: Ինչպե՞ս, գուցե հարցնեն քաղաքական իշխանության ներկայացուցիչները: Շատ պարզ՝ խելքի եկեք ՍԴ դատավորներ, միևնույնն է «կամավոր» չանցնելով թոշակի դուք մեկ քայլով անմիջապես հեռացվելու եք պաշտոններից առանց այդ թոշակի:

Դուք հիմա իսկապե՞ս կարծում եք, որ դատավորներին չեք ստիպում «կամավոր» ընտրել թոշակի տարբերակը:

Դուք գուցե այդպես եք կարծում, բայց վստահեցնում եմ, որ ԵԽԽՎ-ն ու Վենետիկի հանձնաժողովը ձեր այս պրիմիտիվ քայլը տեսնում ու հրաշալի հասկանում են:

Գնահատական են տալու, իսկ այդ գնահատականը ձեզ չի ցավեցնելու, քանի որ դուք ձեր տեղում տաքուկ նստել եք, պարգևավճարները ստանում եք: Այդ գնահատականը բոլորիս պետության հասցեին է լինելու:  շատ եմ զգուշցարել…»: