|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ու պետական գործիչ է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նա լուրջ ասելիք և անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում, սա իմ մասնավոր կարծիքն է: Նա ունի և բարոյական, և քաղաքական, և իրավական իրավունք՝ քաղաքականությամբ զբաղվելու և կարծում եմ, որ նա կզբաղվի քաղաքականությամբ»,- ասաց նա:
Հարցին` Հանրապետականը կկոնսոլիդանա՞ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, նա ասաց, որ Հանրապետականը կոնսոլիդացած է իր գաղափարների, իր օրակարգի շուրջ:
«Ով այդ պայքարում կօժանդակի Հանրապետականին և կլինի ՀՀԿ-ի դաշնակիցը, մենք պատրաստ ենք բոլոր առողջ ուժերի հետ համագործակցել, այդ թվում նաև Քոչարյանի»,- հայտարարեց նա:
Հարցն էլ, թե Սերժ Սարգսյանը ժամանակին ասել է, որ եթե ձեռք չտաք հանգած հրաբուխներին, Շարմազանովը չթողեց ավարտել և արձագանքեց. «Եթե դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը քնած հրաբուխ է, ապա դուք քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում»: