|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բուդապեշտում առաջին անգամ կայանելու է ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը. տեղեկացնում է ՀԸՖ-ի պաշտոնական կայքը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում, ՀՀ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ, հանդես են գալու Վարշամ Բորանյանն (71 կգ) և Սարգիս Քոչարյանն (80 կգ), իսկ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում, այս մարզաձևի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ, Վոլոդյա Ֆրանգուլյանն (61կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (70 կգ):
Երեկ կայացած վիճակահանության արդյունքներով` Ֆրանգուլյանն ու Բորանյանը իմացան իրենց առաջին մրցակիցներին: Առաջին արգելքը հաջողությամբ հաղթահարելու դեպքում Բորանյանը 1/8-րդ փուլում ուժերը կչափի վիճակահանությամբ միանգամից այդ փուլից պայքարը սկսող Մոլդովայի պատվիրակ Դանիել Կատարագայի, իսկ Մարգարյանն էլ կհանդիպի Ռիդոն Ժան, Չինաստան-Լեոս Դրմոլա, Սլովակիա զույգի հաղթողի հետ: