Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե առաջիկայում դիմելու է ՀՀԿ շարքերն ընդունվելու համար:
Պաշտպանության նախարարի պաշտոնը զինվորական չէ: Այն քաղաքական պաշտոն է, համալրվում է քաղաքական սկզբունքով: Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ չկա որևէ սահմանափակում, որով կուսակցական պատկանելությունն անհամատեղելի կդարձներ այդ պաշտոնը զբաղեցնելուն: Այս առումով Սարգսյանի անձնական իրավունքն է՝ անդամակցե՞լ որևէ կուսակցության, թե՞ ոչ, կամ ո՞ր կուսակցությանն անդամակցել: Աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որտեղ ուժային համակարգերի ղեկավարներ են նշանակվում քաղաքական սկզբունքով: Այդ նշանակումները հենց նրա համար են, որ տվյալ ոլորտում իրականացվի իշխանության եկած քաղաքական ուժի առաջադրած և հանրության հավանությանն արժանացած ոլորտային ծրագրային քաղաքականությունը:
Դրանով հանդերձ, սակայն, կա մեկ էական հանգամանք: Որքան էլ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, այն ենթադրում է առավելագույն քաղաքական զսպվածություն: Այս տեսանկյունից ավելի նախընտրելի է նախարարի ապակուսակցական, քան կուսակցական լինելը: Սա տրամաբանական է թվում նաև նոր ընդունված սահմանադրական փոփոխությունների համատեքստում: Այդ Սահմանադրության 155-րդ հոդվածով, որը ուժի մեջ կմտնի 2018թ., պաշտպանությաննախարարն է լինելու Ազգային Անվտանգության խորհրդի կողմից սահմանած պաշտպանությանոլորտիքաղաքականությանհիմնականուղղությունների շրջանակում զինուժիղեկավարմումն իրականացնողը: Իսկ ամենակարևորը՝ ոչպատերազմականժամանակգլխավորշտաբիպետըենթակաէ լինելու հենց պաշտպանությաննախարարին: Այլ կերպ ասած՝ պաշտպանության նախարարն ունենալու է զինուժի ղեկավարման այնպիսի գործառույթներ, որոնք ուղղակի պետք է բացառեն դրանց վրա կուսակցական պատկանելությունից ածանցվող պարտավորվածությունների ազդեցությունը:
Պաշտպանության նախարարի հնարավորինս ապաքաղաքական ֆիգուր լինելն արդարացվում է նաև «ազգ-բանակ-պետություն» կոնցեպցիայի շրջանակում: Որովհետև ի դեմս պաշտպանության նախարարի՝ հասարակությունը և բանակը պետք է տեսնեն ոչ այնքան կուսակցական, որքան պետական և ազգային գործչի: Վիգեն Սարգսյանի ուժեղ կողմերից մեկն այն է, որ նա մինչև հիմա եղել է պետական պաշտոնյա, առանց քաղաքական ամբիցիաների: Եթե նրան հաջողվի ՀՀԿ անդամ դառնալուց հետո պահել այդ իմիջը, կկարողանա գնալ իր նպատակների ետևից:
Այլ հարց է, որ նախարարական պորտֆելն ունենալուց հետո իշխող կուսակցությանն անդամակցելու որոշումը երբեք պայմանավորված չի լինում միայն անձնական մոտիվնելով: Դրանք միշտ ունենում են քաղաքական ենթատեքստ: Եթե խնդիրը զուտ Սարգսյանի անձնական մոտիվացիան լիներ, նրան ոչինչ ու ոչ ոք չէր խանգարում ՀՀԿ-ին անդամագրվել մինչև նախարար դառնալը, մանավանդ եթե նկատի ունենանք, որ 10 տարուց ավել աշխատում էր մի մարդու ենթակայության տակ, ով բացի ՀՀ նախագահ լինելը նաև ՀՀԿ-ի ղեկավարն է: Ավելի վաղ անդամակցելով այդ կուսակցությանը՝ նա Սերժ Սարգսյանի թիմի անդամի իր կարգավիճակը կամրապնդեր նաև նրա ղեկավարած ՀՀԿ-ի թիմի անդամը դառնալով:
Վիգեն Սարգսյանի այս հայտարարությունը երկու բան է նշանակում: Նախ՝ որ նա որոշել է սկսել քաղաքական կարիերա: Թերևս ոչ առանց Սերժ Սարգսյանի առնվազն շահագրգռության՝ Վիգեն Սարգսյանը կփորձի առանցքային դեր ստանձնել ապագա իշխանական համակարգում:
Երկրորդ՝ ամենայն հավանականությամբ նրա այս հայտարարությունը կառավարության ներկայիս կաբինետի մեծ մասի հանրապետականացման քաղաքական որոշման արգասիք է: Սա ենթադրել է տալիս, որ մեծամասնություն ունեցող կուսակցությանն է միանալու նաև վարչապետ Կարեն Կարապետյանն իր բերած կադրային թիմով: Սա նշանակում է, որ նոյեմբերի վերջին կայանալիք ՀՀԿ համագումարից հետո իշխող կուսակցությունում տեղի է ունենալու ղեկավար օղակի դիմագծի լուրջ փոփոխություն, որն ուղղված է, թերևս, կուսակցությունում Սերժ Սարգսյանի դիրքերի ավելի ամրապնդմանը: Պարզ է, որ ՀՀԿ ներգրավվող կառավարության առանցքային անդամները, ինչպիսիք են վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ընդգրկվելու են կուսակցության որոշում կայացնող «էլիտա»: Իսկ դա մի գործընթաց է, որը չի կարող տեղի չունենալ առանց այդ «Էլիտայի» «նախկին գվարդիայի» ներկայացուցիչների ունեցած դիրքերի հաշվին: ՀՀԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ կուսակցության նոր էլիտան կամ նոր դեմքերը ասպարեզ են մտնելու ՀՀԿ-ում նախկինում լուրջ ազդեցություն ուենցող երկու հիմնական շրջանակի հաշվին: Առաջինը նրանք են, ում ընդունված է համարել օլիգարխներ և որոնք մինչև նոր կառավարության ձևավորումը ունեին ներկուսակցական որոշումների վրա ազդելու լուրջ մանդատ։ Այս շրջանակին որոշումների կայացման մակարդակից հեռացնելու գործըթնացը վճռորոշ փուլ մտավ ինքնին Կարեն Կարապետյանի գլխավորությամբ նոր կառավարության ձևավորմամբ և գործադիրից այդ շրջանակի մի քանի առանցքային ներկայացուցիչների հեռացմամբ: Սա չի նշանակում, թե ՀՀԿ-ն ամբողջապես օտարվում է նրանցից: Պարզապես հիմա ոչ թե կուսակցությունը, կառավարման համակարգը կախված կլինեն նրանցից, այլ՝ հակառակը:
Երկրորդ շրջանակը ՀՀԿ-ի այսպես կոչված հիմնադիր-գաղափարակիր հնաբնակներն են, որոնց դերակատարությունը կուսակցությունում հիմնականում սիմվոլիկ բնույթ ուներ և առավելապես լուծում էր ՀՀԿ-ի այսպես կոչված պատմական գաղափարական «բրենդը» պահպանելու խնդիր: Մամուլում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելուց հետո կընտրվի կուսակցության փոխնախագահ՝ հենց այդ հնաբնակներից մեկի՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն: Փորձը ցույց է տալիս, որ ծուխն առանց կրակ չի լինում: Այս տեղեկատվությունը կարող է տրամադրություններ շոշափելուն ուղղված ինֆորմացիոն «բադիկ» լինել:
Գևորգ Դարբինյան