կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-14 15:30
Քաղաքական

Ինչպե՞ս են ծախսվելու գումարները, եթե, տա Աստված, դեպքեր չլինեն

Ինչպե՞ս են ծախսվելու գումարները, եթե, տա Աստված, դեպքեր չլինեն

ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որի մասին զեկուցեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ խոսքը մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման և ապահովագրության համար ստեղծվող հիմնադրամի մասին է, որի գումարները գոյանալու են` յուրաքանչյուր աշխատողից ամսական 1000 դրամ գանձելով:

Նախարարն անդրադարձավ այն հարցին, թե ի՞նչ է լինելու այն գումարների հետ, եթե, Աստված տա, չլինեն մարտական գործողություններ ու դեպքեր: Այդ դեպքում, ըստ նախարարի, խումբ-խումբ լուծելու են նախկինում զոհված զինծառայողների ընտանիքների կամ նախկինում հաշմանդամ դարձած զինծառայողների կարիքները:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց այս որոշման հանդեպ հասարակության տոտալ անվստահության մասին:Ըստ նար` մամուլում տեղ է գտել տեղեկատվություն, որ ՊՆ-ն 50 միլիոն դրամ է ծախսում համերգի կազմակերպման վրա:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ 1000 դրամը նվազագույն շեմն է, ինչո՞ւ չեն սահմանել տոկոսային շեմ, որովհետև կարող է 300 հազար դրամ ստացող մարդը, ով պահում է իր ընտանիքի 6 անդամն, հայտնվել դժվարին վիճակում: Ինչ վերաբերում է համերգին 50 միլիոն դրամ տրամադրելուն, նա նշեց, որ դա սխալ տեղեկատվություն է, որովհետև խոսքը վերաբերում է ինը ամիս առաջ տեղի ունեցած համերգին:

«Մենք կազմակերպելու ենք տոնական համերգ, որովհետև դա մեր քարոզչության բաղադրիչներից մեկն է, բայց դեռ մրցույթ չենք հայտարարել»,- ասաց նախարարը: