Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե որտեղ են ծախսվելու կորոնավիրուսի հաղթահարման համար բացված գանձապետական հաշվի գումարները: Նա, մասնավորապես, գրել է.
«Արդեն իսկ հրապարակվել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդառաջ գնալով քաղաքացիներից եւ կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով.
առողջապահական կարիքների համար՝
բժշկական անձնակազմի խրախուսում,
բժշկական պարագաների եւ սարքավորումների ձեռք բերում,
բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում,
սոցիալական կարիքների համար՝
Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում,
Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում եւ աշխատանքների կազմակերպում,
Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում:
Պահպանելով հաշվետու եւ թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի եւ դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ:
Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» եւ ցանկության դեպքում նաեւ նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցները օգտագործվեն»։