|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր մեկնարկեցին 2017 թվականի պետական բյուջեի քննարկումները:
Բյուջետային քննարկումների մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ ելույթով: Նա վստահեցրեց, որ հարկատուներից հավաքագրված գումարները ծախսվելու են նպատակային, արդյունավետ, իսկ արդյունքները տեսանելի են լինելու հանրության համար: Կարապետյանի խոսքով՝ իրենց կողմից ձեռնարկված քայլերով թույլ չեն տալու բյուջեի պակասուրդի աճ, բիզնեսին չեն ճնշելու:
«Որպեսզի բիզնեսը կարողանա վերարտադրվել, գալիք տարվա համար պետք է ստեղծենք նորմալ պլատֆորմ` ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ ակնկալելու համար»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա` վերջին երկու տարիներին ՀՀ տնտեսություն են ներթափանցել ցնցումներ, որոնք պայմանավորված են ՌԴ տնտեսության անկմամբ և տրանսֆերտների նվազմամբ: Հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որը հանգեցրել է պետական պարտքի ավելացմանը: Կարեն Կարապետյանը նշեց, թե իրենց խնդիրն է բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել, որպեսզի մակրոտնտեսական կայունություն ապահովեն և նվազող բյուջեի միջոցով պարտքի կայունացման հասնեն: Նա խոստովանեց, որ նշված ցուցանիշին հասնելու համար իրենցից բավական ջանքեր կպահանջվեն, բայց վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են դրան հասնելու համար: