|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր խորհրդարանում որևէ կերպ չցանկացավ արձագանքել լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին կառավարության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է 1000 դրամ հատկացնել հիմնադրամին, որը կոչված է լինելու ապահովել մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կարիքները: «Ես ի՞նչ գործ ունեմ, այդ հարցերն ինձ չեն վերաբերում»,- շարունակ կրկնում էր նախարարը՝ հորդորելով դիմել համապատասխան նախարարությանը:
Հարցին, թե, ի վերջո, որպես կառավարության ներկայացուցիչ, ինչո՞ւ չի ցանկանում տեսակետ հայտնել, նա կրկին խուսափողական պատասխան տվեց:
Yerkir.am-ը նախարարից հետաքրքրվեց նաև, թե ինչ փուլում է ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու վերաբերյալ` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը:
Կարայանը, լսելով մեր հարցը, նախ զարմացավ, որ նման հանձնարարական է տրվել իր ղեկավարած նախարարությանը (նախկին՝ էկոնոմիկայի նախարարությունն անվանափոխվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն), ապա հիշեց՝ խոսքն ինչի մասին է և արձագանքեց այսպես. «Հաա, այդ նախագի՞ծը: Վերջնական փուլին ենք հասել արդեն»: Ապա արագ հեռացավ՝ չցանկանալով կոնկրետացնել ասելիքը: