| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար կայուն երկարաժամկետ եկամուտ ապահովելու մասին հարցի քննարկումները կառավարությունում գտնվում են ավարտական փուլում. այսօր լրագրողներին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է հաստատի անհրաժեշտ օրենսդրական իրավական ակտերը, բացի այդ` օրենսդրական բաց կա մարտական գործողություններին կամավոր մասնակիցների և նրանց կարգավիճակի առումով:
«Սոցիալական երաշխիքների առումով հստակեցում է պետք՝ մարտական գործողությունների ժամանակ զոհվածների, մարտական գործողությունների գոտում գտնված, բայց զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների մասով: Խնդիր կա` աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված, նախատեսել ենք համապատասխան օրենսդրական նախաձեռնություն` աշխատանքային օրենսգրքի հետ կապված, որ համապատասխան երաշխիքներ տրամադրվեն`աշխատանքի տրամադրման առումով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ աշխատանքները ընթացքի մեջ են:
Նախարարը հավելեց, որ առաջարկները ներկայացվել են վարչապետին, տրվել են հանձնարարականներ պետական կառավարման մարմիններին, և առաջիկայում այդ ամենը կներկայացվի հանրությանը: