Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՎԵՏՕ» շարժումը կարծում է, որ առկա է որոշակի անարդարություն, քանի որ այդ հուշարձանն ամբողջապես չի արտացոլում «Մարտի 1-ի» իրադարձության բոլոր ասպեկտները: Այս մասին հայտարարություն է տարածել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը։
«Երեւանի քաղաքապետ պարոն Հ. Մարությանին
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական
շարժման հիմնադիր-ղեկավար Ն. Մալյանից
Հարգելի պարոն Մարության,
Օրերս Երեւան քաղաքի ավագանու Մշակույթի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի» էսքիզին:
«ՎԵՏՕ» շարժումը կարծում է, որ առկա է որոշակի անարդարություն, քանի որ այդ հուշարձանն ամբողջապես չի արտացոլում Մարտի 1-ի իրադարձության բոլոր ասպեկտները:
Անարդարությունը վերացնելու նպատակով՝ առաջարկում ենք հուշարձանի կողքին տեղադրել նաեւ մարտի 1-ի զոհերի հիշատակը կայուն եկամտի աղբյուր դարձրած մարդկանց հավաքական արձանը:
Մեր առաջարկած հուշարձանի էսքիզը պատկերացնում ենք Վահե Գրիգորյանի կիսանդրու տեսքով, իսկ կիսանդրու պատվանդանի հատվածում՝ դոլարի նշան ($), որը կխորհրդանշի Վահե Գրիգորյանի՝ 2010 թվականին օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով ստացած գումարը:
Պատրաստ ենք մասնակցել մեր առաջարկի վերաբերյալ հանրային քննարկմանը, ինչպես նաեւ կազմակերպել հուշարձանի կառուցման ֆինանսավորման համար հանրային դրամահավաք:
Կից ներկայացնում ենք օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով Վահե Գրիգորյանի ստացած 10 300 դոլարի մասին փաստը /առդիր 1 էջ/»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ ՎԵՏՕ-ն քիչ առաջ դիմում է մուտք արել Երեւանի քաղաքապետարան՝ պահանջելով Վահե Գրիգորյանի արձանի տեղադրումը: