|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Ավստրիայի խորհրդարանում խմբակցություններ ունեցող 6 կուսակցություն Թուրքիայի դեմ համատեղ հռչակագիր է ստորագրել՝ կոչ են անելով առկախել Թուրքիա-ԵՄ բանակցությունները. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական Abhaber լրատվամիջոցի` Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության նախագահ Անդրեաս Շիդերը, Ժողովրդական կուսակցության խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկան, «Ազատություն» կուսակցության նախագահ Հանս-Քրիստիան Ստրաչեն, Կանաչների կուսակցության պատգամավոր Այգյուլ Բերիվան Ասլանը, «Նոր Ավստրիա» կուսակցության խմբակցության նախագահ Մատիաս Շտրոլցը և Team Stronach կուսակցության խմբակցության նախագահ Ռոբերտ Լուգարը խորհրդարանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում ներկայացրել են հռչակագրի բովանդակությունը:
Ավստրիացի գործիչները նշել են, որ հռչակագրում կոչ է արվել առկախել Թուրիքա-ԵՄ բանակցությունները, ինչպես նաև ազատ արձակել ձերբակալված` Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ պատգամավորներներին ու լրագրողներին:
Հռչակագրում, մասնավորապես, նշվել է, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության շրջանակներում տեղի ունեցող հետապնդումներն ու ձերբակալությունները անհանգստացնող են:
Նշենք, որ ավելի վաղ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ բացառում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը: Իսկ 2016 թվականի օգոստոսի 20-ին Քուրդիստանի բանվորական կուսակցության կողմնակիցների` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացրած ցույցի պատճառով Ավստրիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա, եւ արդեն 3 ամիս է, ինչ Թուրքիան Ավստրիայում դեսպան չունի: