|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներն այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով հաստատել են Միության հետագա զարգացման մասին հռչակագիրը մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սա նոր ծրագրային փաստաթուղթ է, որը նախատեսում է հատուկ միջոցառումներ՝ ակտիվացնելու համատեղ ջանքերն առանցքային ոլորտներում, ինչպես նաև սահմանում է փոխգործակցության լրացուցիչ ոլորտներ, ինչպիսիք են կլիմայի օրակարգը, բժշկությունը, զբոսաշրջությունը և մի շարք այլ հարցեր»,-պարզաբանել է Վլադիմիր Պուտինը։ Հռչակագրի մշակմանը մասնակցել են ԵԱՏՄ բոլոր երկրների կառավարությունները և փորձագետները։ Նրանք որոշեցին փաստաթուղթը ստորագրել հանդիպման ավարտին, որը սկսվեց նեղ ձևաչափով և շարունակվեց ընդլայնված կազմով։