Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վրաստանի և Հայաստանի հոգևոր առաջնորդները Թբիլիսիում համատեղ հռչակագիր են ընդունել, որում, մասնավորապես, ասվում է.
«Վրաստանը և Հայաստանը հնագույն պատմության և մշակույթի երկրներ են, որտեղ առաքյալները քրիստոնեություն են քարոզել 1-ին դարում։ Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդները ստիպված են եղել պայքարել կենդանի մնալու և ինքնությունը պահպանելու համար, և այդ պայքարում մենք հաճախ ենք կողք կողքի կանգել։
Բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները շարունակվում են առ այսօր, որի ապացույցն է Ամենայն Հայոց կաթողիկոսի և նրան ուղեկցող պատվիրակության այցը Վրաստան։ Այն ցույց տվեց, որ մեր փոխհարաբերություններն ավելի են զարգանում և նոր փուլ մտնում, ինչը ենթադրում է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանում Վրաց Ուղղափառ եկեղեցու իրավական կարգավիճակի սահմանում, ինչպես նաև հավասարության հիմունքներով Վրաստանում հայկական (գրիգորյան) և Հայաստանում վրացական (դիոֆիզիտ) եկեղեցիների բացում։
Վերոնշյալը կյանքի կոչելու համար անհրաժեշտ ենք համարում` ստեղծել երկկողմանի միջեկեղեցական հանձնաժողով, խնդրել վրացական և հայկական իշխանություններին՝ աջակցել այս հռչակագրի` ժամանակին իրագործմանը»։