|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները եռակողմ հանդիպման արդյունքներից հետո ստորագրել են Բաքվի հռչակագիրը:
Տեղեկատվության համաձայն՝ հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Կայսերը:
Սահիբա Գաֆարովան նշել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի երեք երկրների ռազմավարական կապերի ամրապնդմանը:
Շենթոփը նշել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովմանը: «Այս փաստաթուղթը կարևոր դեր է ունենալու եռակողմ հարաբերությունների ինստիտուցիոնալացման տեսանկյունից»,- ասաց նա: