Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-11-11 14:54
Հասարակություն

Բողոքի ակցիա՝ ընդդեմ ԱՊՊԱ նոր վճարների

Այսօր մի խումբ տաքսիստներ ու ավտովարորդների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ղեկավարները բողոքի ակցիա էին իրականացրել Հայաստանի ապահովագրողների բյուրոյի շենքի առջև: Տաքսու վարորդներն ու տաքսի ծառայությունների ղեկավարները դժգոհում են, որ, սեպտեմբերի 1-ից սկսած, նոր օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրենք 3 անգամ ավելի են ապահովագրական վճար տալիս:

Բացի այդ` նրանք դժգոհում են նաև «Բոնուս-Մալուս» համակարգից: Եվ այն առավելությունը, թե այսուհետ մի մեքենան անսահմանափակ թվով վարորդներ կարող են վարել և դրա համար առանձին ապահովագրական վճար չտալ, այնքան էլ բարեփոխում չէ: Օրինակ` տաքսու վարորդներից մեկը դժգոհում է, որ իր մեքենան միայն ինքն է վարում, այսինքն` չի օգտվում «անսահմանափակ թվով վարորդների» գործոնից, այս տարիների ընթացքում մալուսներ չունի, բայց ընդգրկվում է այն վարորդների ցուցակի մեջ, ովքեր ստիպված են ավելի վճարել ապահովագրության համար: Խոսքը վերաբերում է ռիսկային համարվող վարորդներին, որոնց թվում գերակշռում են տաքսիստները:

«Եթե նախկինում տաքսու վարորդներն իրենց մեքենաների ապահովագրության համար եռամսյակը մեկ վճարում էին 20 հազար դրամ, իսկ սովորական մեքենաները` 8000՝ կախված մեքենայի ձիաուժից, այժմ տաքսիների դեպքում ապահովագրությունը մոտ 50 հազար դրամով թանկացել է»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Վարորդների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Մխիթար Օհանյանը:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: