Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
2011 թ. մարտի 1-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի եւ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր, ըստ որի` կողմերը կփոխանակեն անհրաժեշտ տեղեկատվություն, կկազմակերպեն ԱՊՊԱ ոլորտում սպառողների շահերի պաշտպանության հետ կապված համատեղ միջոցառումներ:
Ինչպես նշեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տնօրեն Փիրուզա Սարգսյանը, համաձայնագրի կնքման հիմնական նպատակը հաշտարարի եւ բյուրոյի միջև համագործակցության կարգավորումն է։
Փիրուզա Սարգսյանի տեղեկացմամբ` այս տարի, ԱՊՊԱ-ի հետ կապված, գրանցվել է ընդամենը 29 զանգ-բողոք եւ 2 գրավոր բողոք:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը նշեց, որ առաջիկայում բյուրոն ապահովագրություն իրականացնող ընկերություններում անցկացնելու է ստուգումներ։ Անդրադառնալով ԱՊՊԱ գործընթացի ներկա փուլին` նա գործընթացը կայացած գնահատեց։
«Այսօրվա դրությամբ` ԱՊՊԱ պայմանագիր է կնքել 83%-ը, 3%-ը մեքենան հանել է հաշվառումից, իսկ պայմանագիր չունեցողների թիվը 14% է։ Կարծում եմ, որ սա բավարար ցուցանիշ է, եւ առաջիկայում կանխատեսում ենք, որ ԱՊՊԱ գործընթացի ծավալները կմոտենան 90%-ի սահմանագծին»,- ասաց Վահան Ավետիսյանը: