Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մենք կողմ ենք ԱՊՊԱ-ի գաղափարին, բայց դեմ՝ օրենքի կիրառելիության ժամկետին ու ձեւին: Կառավարությունն անընդհատ խոսում է ֆինանսների սղությունից` մոռանալով, որ ֆինանսական դժվարություններ ունի նաեւ շարքային քաղաքացին»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգությունը» պատրաստվում է դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 16-ին, ավտոերթ կազմակերպել` ընդդեմ ԱՊՊԱ-ի. եթե քաղաքապետարանները թույլ տան՝ միգուցե նույն օրը, նույն ժամին Գյումրիում եւ Վանաձորում էլ ավտոերթ լինի:
Կուսակցությունը դեմ է ԱՊՊԱ-ին մի քանի առումներով. նախ՝ որ, ըստ Արմեն Մարտիրոսյանի, ԱՊՊԱ-ի մասին օրենքը չի համապատասխանում հասարակության ներկայիս սոցիալական վիճակին: Չի համապատասխանում նաեւ սահմանադրական նորմերին. պարտադիր վճարների չափը պետք է օրենքով սահմանվեն:
«Տարին մի քանի անգամ բեռնատարն օգտագործող գյուղացին չպետք է մտածի մեքենան ձորը գցելու մասին»,- կարծում է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Այս առումով, «Հայք» երիտասարդական-ուսանողական խմբակցութայն անդամ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ, բացի մաքսիմումներից, պետք է սահմանվեն նաեւ մինիմումներ, քանի որ ուշագրավ է հանգամանքը, որ ապահովագրական ընկերությունները մրցակցում են ոչ թե գնային առումով, այլ սպասարկման ձեւերով, սպասարկողների ժպիտով:
Լարիսա Ալավերդյանը գոհ է, որ գոնե իրենց ձայնը լսելի դարձավ՝ երկարացվեց ապահովագրության ժամկետը գյուղերում, չնայած ոչ մի տեղ չնշվեց, որ հարցը «Ժառանգությունն» էր բարձրացրել: Այդ պատճառով էլ էլ տիկին Ալավերդյանը կարծում է, որ իշխանությունն արդեն սկսել է իր նախընտրական արշավը:
ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իրենց պայքարի ԱՊՊԱ-ի մասին օրենքի դեմ չի ավարտվելու, քանի դեռ լուծում չի ստացել: «Ի՞նչ է ստացվում. տարեկան պետք է վճարել 32-33 տոկոս մաքսազերծման գումար, 30-40 հազար ապահովագրության համար, այս ամենին գումարած տեխզննման, գույքահարկի գումարները, չհաշված վառելանյութի, պահեստամասի համար ծախսվող դրամը, եւ այս ամենը գնում է մի քանի տնտեսվարող սուբյեկտների գրպանը: ԱՊՊԱ օրենքը տեղով կոռուպցիոն ռիսկ է, նամանավանդ, որ ապահովագրական ընկերություններից շատերի «ղեկավարները» ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաններն են»,- ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց Արմեն Մարտիրոսյանը: