|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատների դիմումը, որը վերաբերում էր անազատության մեջ գտնվող հարազատների հետ տեսակցությունների թույլտվությանը, ուսումնասիրվել է և այդ ուղղությամբ լուրջ հետազոտություններ են արվել. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ես այդ անձանց ստորագրություներն էլ եմ պահանջել և ուղարկել համապատասխան մարմիններին»,- ասաց նա:
Անդրադառնալով պատգամավորների առջև հարուցվող` խմբի անդամներին այցելելու հետ կապված խոչընդոտներին՝ Թաթոյանն ընդգծեց, որ այդ դեպքում վարույթն իրականցնող մարմինն է որոշումներ կայացնում: «Ինձ կարող է դիմել քաղաքացին, և ես ֆիզիկական անձի իրավունքները կարող եմ պաշտպանել կամ զբաղվել դրանով»,- նշեց նա: