|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունն ու ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Եզիազարյանը պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից:
Նշենք, որ ամբաստանյալի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը եւ Հակոբ Նազարյանը: Նրանցից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ են վճարել դատարանի դեպոզիտ հաշվին:
Հիշեցնենք , որ Գագիկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց:
Հիշյալ գործողությունները Եղիազարյանը կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք։