Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաներումը մարդասիրական ակտ է, և որևէ մեկը չի կարող դրան դեմ լինել. համաներման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ողջունեց համաներում հայտարարելու գաղափարը և նշեց, որ այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
«Ես համաներմանը կողմ եմ, բայց ՊՊԾ գունդը գրավողներին համաներում անելուն` դեմ»,- հայտարարեց պատգամավորը` ընդգծելով, որ ՊՊԾ գնդի գրավումը հարձակում էր Հայաստանի Հանրապետության վրա:
«Ես որևէ տարբերություն չեմ տեսնում ՊՊԾ գնդի գրավման, ՀՀ սահմանի դեմ ոտնձգության կամ Արցախում կանգնած մեր զինվորի վրա հարձակման միջև: ՊՊԾ գնդում զոհված գնդապետ Վանոյանը պաշտպանում էր բոլորիս պատիվը և ՀՀ շահերը: Եվ իմ հերոսը ոչ թե ՊՊԾ գունդը գրավողն է, այլ գնդապետ Վանոյանը: Մենք ի՞նչ աչքերով ենք նայելու այդ մարդկանց ընտանիքներին, երբ ՊՊԾ գունդը գրավողներին համաներման ակտով ուզում ենք ազատ արձակել: Մենք սրանով ական ենք դնում մեր պետականության տակ»,- հայտարարեց Շարմազանովը:
Նրա խոսքով` իր համար երկրորդական է, թե ով է վարչապետը, կարևորը Հայաստանի Հանրապետությունն է: «Եթե նորից նման բան լինի, նորից պետք է համաներե՞նք: Մենք ստեղծում ենք նախադեպ, որով ասում ենք՝ դու հարձակվի ՀՀ-ի վրա, մենք վաղը կհամաներենք: Սա անթույլատրելի է, և կրկնակի անթույլատրելի է ոստիկանապետի ու ուժային կառույցների քար լռությունը»,-շեշտեց Շարմազանովը: